Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 28-ին, ժամը 03.23-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ (ամենագնացը): Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Ալագյազ-Արթիկ (Հ-21) միջհամայնքային ավտոճանապարհի 1 կմ-ի մոտակայքում:
Հրշեջ-փրկարարները ձնակույտից դուրս են բերել «ԳԱԶԵԼ» մակնիշի 28 UO 918 համարանիշի (վարորդ՝ Հ. Ք.) բեռնատար ավտոմեքենան:
Հունվարի 27-ին, ժամը 15.55-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղի մոտակայքում ավտոմեքենաներ են արգելափակվել ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ (ամենագնացը):
Հրշեջ-փրկարարները ձնակույտից դուրս են բերել 5 մարդատար ավտոմեքենա եւ տեղափոխել անվտանգ տարածք:




























