Նավթ տեղափոխող հնդկական նավում, որը կայանված է եղել Արեւելյան Չինաստանի Չժենցզյան նահանգի ափերի մոտ, պայթյուն է որոտացել, որի հետեւանքով 4 մարդ զոհվել է, եւս 3-ը համարվում են անհետ կորած:

Պայթյունը տեղի է ունեցել վաղ առավոտյան, երբ 7 աշխատակիցներ վերանորոգելիս են եղել տանկերը: Պայթյունից հետո բռնկված հրդեհը հնարավոր է եղել մարել միայն կեսօրին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նավի վրա շարունակվում են որոնողական փրկարարական աշխատանքները, սակայն դեռեւս կենդանի մնացածների չեն գտել:

Զոհերի եւ անհետ կորածների ինքնությունը պարզվում է, հետաքննություն է սկսվել: