Գյումրիի ռուսական  102-րդ ռազմակայանի 200-ից ավելի զինծառայողներ շուրջ 60 լիտր արյուն են հանձնել Հայաստանի հիվանդների կարիքների համար։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՌԴ ԶՈՒ Հարավային օկրուգի մամուլի ծառայությունից։

Արյունը վերցրել է մասնագիտացված անձնակազմը` զորամասի տարածքում, հատուկ կայանում:  Լաբորատորիան թույլ է տալիս որոշել արյան խումբը, ինչպես նաեւ վարակների ստուգում անցկացնել:

Հայաստանում ռուսաստանցի զինվորականները պարբերաբար արյուն են հանձնում` յուրաքանչյուր կես տարին մեկ անգամ, ՀՀ քաղաքացիների կարիքների համար: