Վիրտուալ արժույթները ռուբլու, արտասահմանյան արժույթի եւ ապրանքների վերածելը Ռուսաստանի բանկը կդիտարկի որպես կասկածելի գործարքներում պոտենցիալ ներգրավվածություն։
Համապատասխան նախազգուշացում Ռուսաստանի բանկն արել է ռուսաստանյան իրավաբանական անձանց։
Ռուսաստանի բանկը նշում է, որ վերջերս աշխարհում որոշակի տարածում են գտել այսպես կոչված վիրտուալ փողերը, մասնավորապես՝ բիթքոյինները։
ՌԴ ԿԲ-ն քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց, վարկային եւ ոչ վարկային ֆինանսական կազմակերպություններին զգուշացնում է չօգտագործել վիրտուալ արժույթ` դրանք ապրանքներով (աշխատանք, ծառայություններ) կամ իսկական փողերով փոխանակելու համար:
Նշենք, որ 2013թ. դեկտեմբերին ՉԺՀ-ի ԿԲ-ն ֆինանսական ինստիտուտներին արգելել էր Bitcoin վիրտուալ տարադրամով գործարքներ կատարել: Չինաստանի Ժողովրդական բանկի հայտարարության մեջ ասվում էր, որ Bitcoin-ը դեռ վտանգ չի ներկայացնում երկրի ֆինանսական կայունությանը, սակայն ֆինանսական համակարգի համար սպառնալիք է պարունակում:
ԱՄՆ-ում ձերբակալել են Bitcoin-բորսայի ղեկավարին
Լոնդոնում բացվել է վիրտուալ տարադրամի աշխարհում առաջին պահուստը




























