ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կրկին կոչ է արել ղարաբաղյան հակամարտության համանախագահներին համագործակցել՝ խաղաղ կարգավորման ուղիներ փնտրելու: «Ցավում եմ շփման գծում եւս մեկ մահվան համար: Կողմերը պետք է կենտրոնան խաղաղ կարգավորման ուղիների վրա: Էսկալացիան որեւէ մեկի շահերից չի բխում»,-գրել է նա իր Twitter-ում:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, հունվարի 24-ին Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի ու Ջեյմս Ուորլիքի, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հանդիպումը:




























