Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն առաջարկում է առաջարկում է ՄԱԿ-ի նման ինտերնետի անվտանգության ապահովման միջազգային կազմակերպություն ստեղծել: Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել վարչապետը՝ ելույթ ունենալով Cybertech-2014 կիբերանվտանգության միջազգային կոնֆերանսի ժամանակ:
«Ինտերնետը պաշտպանելու համար պետք է մի կազմակերպություն, որը նման կլինի ՄԱԿ-ին»,-հայտարարել է Նեթանյահուն, փոխանցում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով Globes իսրայելական պարբերականը:
Նա կարծում է, որ միայն նման միջազգային օրգանի ստեղծումը թույլ կտա ինտերնետն «անեծքից օրհնության վերածել»:




























