Բրիտանական խորհրդարանի ստորին պալատի բյուջետային միջոցների բաշխման կոմիտեի անդամները զեկուցում են թագավորական խորհրդականների կողմից ֆինանսների ծախսման անարդյունավետության մասին:

«Թագավորական խնայողությունները հասել են պատմական մինիմումի եւ այժմ կազմում են ընդամենը մեկ միլիոն ֆունտ ստերլինգ»,-հունվարի 27-ին զեկուցել են պատգամավորները:

Կոմիտեի զեկույցի համաձայն՝ խորհրդականների ծախսերի պատճառով պահուստները նվազել են 2001-ի 35 մլն ֆունտից մինչեւ ներկայիս մեկ միլիոնը:

Վերջին հինգ տարիների ընթացքում Եղիսաբեթ Երկրորդի պալատը ծախսերը նվազեցրել է ընդամենը հինգ տոկոսով: Այս մասին հաղորդում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով The Daily Telegraph-ը: