Եգիպտոսի մայրաքաղաքում ոստիկանության գեներալի են սպանել, հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով անվտանգության ուժերի ներկայացուցիչներին։

Եգիպտոսի ՆԳՆ-ն հաստատել է  այս տեղեկությունը։

Հաղորդվում է, որ անհայտ տղամարդը  երկու անգամ կրակել է  գեներալ Մուհամեդ Սայեդի վրա, երբ վերջինս դուրս էր գալիս  տնից: Հանցագործը փախել էր դեպքի վայրից, իսկ Սայեդը ստացված վերքերից վ հիվանդանոցում ախճանվել է:

Մուհամեդ Սայեդը ներքին գործերի նախարար Մուհամեդ Իբրահիմի օգնականն էր, որը գերատեսչությունը ղեկավարում էր 2013թ. հունվարից: Մուհամեդ Իբրահիմը այն միակ նախարարներից էր, որը պահպանել էր իր պաշտոնները պետության նախկին ղեկավար Մոհամեդ Մուրսիի տապալումից հետո, հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով Reuters-ը: