Հայաստանի Աշոցքի, Արթիկի, Արագածի, Ապարանի, Կոտայքի, Հրազդանի, Գորիսի, Գավառի, Վայքի, Մարալիկի տարածաշրջաններում, այսօր՝ հունվարի 28–ին, ժամը 16:00-ի դրությամբ, ձյուն է տեղում, Սեւանում, Սիսիանում եւ Ախուրյանում թույլ ձյուն է գալիս, Մ-1 30-40 կմ-ի հատվածում մառախուղ է:
Տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում քամի է, մերկասառույց՝ ճանապարհը բաց է:
Արթիկ-Ալագյազ եւ Արթիկ – Մարալիկ ճանապարհահատվածներում քամի է, տեղ-տեղ մերկասառույց , ճանապարհը բաց է:
Աշտարակ – Արտաշավան հատվածում ձնախառն անձրեւ է:
Ավտոճանապարհներին կատարվում են մշակման եւ մաքրման աշխատանքներ՝ անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով:
Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:




























