Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 28-ին, ժամը 15.03-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Այգտեստան 11 փողոցի առաջին նրբանցքի տներից մեկում հրդեհ է բռնկվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.37-ին, մարվել՝ 16.01-ին: Ամբողջությամբ այրվել է տան հյուրասենյակը գույքով՝ 18 քմ, սանհանգույցի եւ միջանցքի բաղդատե առաստաղը՝ 25 քմ: