Հայաստանի ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ի ժամը 20.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Մ-1 ավտոճանապարհի Աշտարակ-Թալին հատվածում, Թալին-Մարալիկ, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում առկա է մառախուղ:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Ալագյազ-Ծաղկահովիտ-Արթիկ ավտոճանապարհները եւ Վարդենյաց լեռնանցքի որոշ հատվածներ, առկա է թանձր մառախուղ:

Փակ է Դերեկ-Միջնատուն-Մելիքգյուղ ավտոճանապարհը:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչեւ 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: