Գրեթե 10 օր է, ինչ անհետացել է 74-ամյա Էդիկ Մադյանը: Նրա որդին՝ Մարտինը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ամենուր որոնում են հորը, սակայն այդպես էլ չեն գտնում: Նրան որոնում են նաեւ հիվանդանոցներում, Երեւանի ամբողջ շրջակայքով, բայց առայժմ որեւէ լուր չունեն:
Վերջին անգամ Էդիկ Մադյանին տեսել էին «Մալիբու» սրճարանի հարակից այգում, դրանից առաջ՝ Արաբկիրում՝ շուկայի դիմաց, ավելի վաղ՝ թիվ 37 ավտոբուսի մեջ:
Նշենք, որ Տավուշի մարզ, Այգեձոր գյուղի բնակիչ, 1940թ-ին ծնված Էդիկ Մադյանն հունվարի 20-ին, ժամը 04-ի սահմաններում, դուրս գալով Ծերեթելիի 6-րդ հիվանդանոցից, կորել է: Վիրահատությունից հետո առաջացել են որոշակի խնդիրներ՝ հիշողության հետ կապված: Տեսնողներին խնդրում ենք հայտնել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 093 98 83 82, 093 13 11 74 հեռախոսահամարներով:




























