ՀՀ արտաքին գործերի նախարարը, ի պաշտոնե, մասնակցում է մի շարք հանդիպումների։ Այդ մասին NEWS.am-ի հարցմանը ի պատասխան ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, մենկանաբանելով մամուլում տեղ գտած հրապարակումը, որ Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է «Գրիբոյեդով» ակումբի հավաքին։
Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ» թերթը գրել է, որ «Գրիբոյեդով» ակումբի հավաքներից մեկին մասնակցել է նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի մասնակցությունը «Գրիբոյեդով» ակումբի աշխատանքներին պահվել է գաղտնի։




























