ԱՄՆ-ն կշարունակի ակտիվ գործողությունները մի շարք երկրներում գործող «Ալ Քաիդա» եւ ահաբեկչական այլ խմբավորումների դեմ, Կոնգրեսում իր ամենամյա ելույթի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:
«Մինչ մենք ձգտում էինք ոչնչացնել «Ալ Քաիդայի» հիմնական պարագլուխներին, սպառնալիքն աճել է, քանի որ «Ալ Քաիդայի» ճյուղերն արմատներ են գցել աշխարհի տարբեր անկյուններում», -Օբամայի խոսքերն է փոխանցում «ՌԻԱ Նովոստին»:
«Եմենում, Սոմալիում, Իրաքում եւ Մալիում մենք պետք է շարունակենք գործընկերների հետ աշխատանքը, որպեսզի խոչընդոտենք ահաբեկչական ցանցերին եւ ոչնչացնենք», - հավելել է նախագահը:




























