1.5 միլիոն հայերի ցեղասպանությունն իրենց բնօրրանում ոչ այլ ինչ է, քան մարդկության հանդեպ հանցագործության վառ դրսեւորում: Մարդկային հասարակության դեմ երբեւէ իրագործած հանցագործությունների մոռացությունը ծնում է նոր հանցագործություններ, զորօրինակ՝ հրեաների Հոլոքոստը Երկրորդ աշխարհամարտի տարիներին: Այդ մասին ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝անդրադառնալով Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հայտարարությանը:

Նշենք, որ Թուրքիայի նախագահը Անկարայում հունվարի 27-ին ֆրանսիացի իր գործընկեր Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպմանը Հայաստանին եւ հայկական սփյուռքին կոչ է արել «անցյալի ցավերը հետեւում թողնել եւ չփոխանցել սերնդեսերունդ»:

Էդուարդ Շարմազանովիհամոզմամբ՝ անցյալի կնճռոտ խնդիրները ոչ թե մոռացության է պետք մատնել, այլ լուծել: «Կարծում եմ՝ թուրքական իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն՝ հաշտվելու սեփական պատմության հետեւ ծանր բեռը ապագա սերունդներին չթողնելու համար պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Հակառակ դեպքում,իրականացնելով ժխտողական քաղաքականություն՝ նրանք կգործեն ոչ պակաս հանցագործություն, քան երիտթուրքական կառավարությունը»,-նշել է ԱԺ փոխնախագահը: