Ռուսաստանի ֆեդերացիայի խորհուրդը չորեքշաբթի օրը հայտարարություն է ընդունել Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին՝ իր «չհասկացումն ու վրդովմունքն արտահայտելով մի շարք արեւմտյան քաղաքական գործիչների հայտարարությունների կապակցությամբ»:
«Ֆեդերացիայի խորդուրդը կոչ է անում դադարեցնել բացահայտ օտարերկրյա միջամտությունը ինքնիշխան պետության ներքին գործերին»,-ասվում է տեքստում:
Սենատորների հայտարարությունում նաեւ նշվում է, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում Ուկրաինայում, ոչ մի ընդհանուր բան չունի բողոքի խաղաղ ակցիաների հետ: Նրանք նաեւ նշել են, որ Ուկրաինան խորը քաղաքական ճգնաժամի մեջ է, ինչը կարող է ծանր հետեւանքներ ունենալ ուկրաինացիների, պետականության ու տարածքային ամբողջականության համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:




























