Ոստիկանության Մալաթիայի բաժնում hունվարի 23-ին հաղորդում էր ստացվել, որ թիվ 67 երթուղային միկրոավտոբուսում գողացել են մի ուղեւորուհու դրամապանակը, որի մեջ եղել է 50.000 դրամ եւ տարբեր բանկերի պլաստիկ քարտեր:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Երեւան քաղաքի վարչության եւ Մալաթիայի բաժնի ծառայողները հունվարի 27-ին Փ. Բուզանդի փողոցի մի տնից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1958 թ. ծնված Քաջիկ Գ.-ին: Նա խոստովանել է, որ դրամապանակն ինքն է գողացել:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:




























