Պետք է ընդունենք այն ճշմարտությունը, որ ունենք ոխերիմ հարեւան: Այս մասին այսօր` հունվարի 29-ին հրավիրված ասուլիսին ասասց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
Նրա խոսքով, ալիեւյան կլանը իր միլիոնները պահպանելու համար պատրաստ է ցանկացած ավանտյուրայի: «Այս պարագայում մեր խնդիրն է ավելի շատ հոգատարություն,հնարավորություն տրամադրել մեր բանակին եւ մարտունակությունը բարձրացնել: Փառք ու պատիվ Արմեն Հովհաննիսյանին եւ նրա ծնողներին: Նա արժանի է պաշտամունքի: Թուրքը երամով է հարձակվում, հավասարը հավասարի հետ չի հարձակվում, գնում է գիշերով, բայց մի իսկական հայ տղամարդը բավական է, որ երեսունին վիրավորի»,- ասաց Մկրտիչ Մինասյանը:
Նա նաեւ ասաց, թե չի կարող ասել, թե ադրբեջանական բանակի կողմից էլ ինչեր են նախապաստրաստում, ինչ են ուզում անել: «Բայց մենք պատրաստ պետք է լինենք ցանկացած տիպի ոտնձգության եւ հակահարվածը պարտադիր պետք է լինի»,- ասաց Մկրտիչ Մինասյանը:




























