Ուկրաինական պաշտոնական մամուլում հրապարակվել է «Ուկրաինայի վարչապետի ու կառավարության պաշտոնաթողության մասին» Ուկրաինայի նախագահի № 52/2014 հրամանագիրը:

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Վիկտոր Յանուկովիչն ընդունել էր վարչապետ Նիկոլայ Ազարովի ու Ուկրաինայի կառավարության հրաժարականը՝ ստորագրելով համապատասխան հրամանը:

Ուկրաինական սահմանադրության համաձայն՝ նախարարների կաբինետը շարունակելու է իր գործառույթները մինչեւ նոր կառավարության ձեւավորումը: Նախագահի հրամանն ուժի մեջ է մտել հենց նույն օրն իսկ: Այս մասին հաղորդում է ЛІГА-ն: