Եթե Եվրոպայի խորհուրդը միջամտի Ղարաբաղի հարցով գործընթացին, դա ավելի շուտ մեծ խառնաշփոթ կառաջացնի, քան կօգնի լուծում գտնելուն:Այս մասին ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյերն Յագլանդը:
«Այդ հարցով զբաղվում է Մինսկի խումբը եւ Եվրոպայի խորհրդին երբեք էլ չի խնդրել որեւէ բան անել այդ ուղղությամբ: Մեզ համար Եվրոպայում նման «սեւ անցքերը» դիլեմա են հանդիսանում, որտեղ չենք կարող օգտագործել այնպիսի գործիքներ, ինչպիսին է մոնիթորինգը: Դա մեծ դիլեմա է, սակայն մենք չենք կարող պարտադրել մեզ, մենք միայն կարող ենք անել ինչ-որ բան, եթե դա են ցանկանում հենց կողմերը կամ Եվրոպայի խոշոր խաղացողները»,-ընդգծել է նա:
Ընդգծենք, որ բանակցային գործընթացը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներից դուրս բերելու պարբերական կոչերով է հանդես գալիս ադրբեջանական կողմը: Երեւանը դրան կտրականապես դեմ է:




























