Նիկարագուայի Ազգային վեհաժողովը վերջնականապես արտոնել է դեռեւս 2013-ի դեկտեմբերին ընդունված սահմանադրական փոփոխությունները, որոնց համաձայն՝ երկրի նախագահը կարող է վերընտրվել անսահմանափակ անգամներ:

Հաղորդվում է, որ օրինագծին կողմ է քվեարկել 64 պատգամավոր, դեմ՝ 25: Այսպիսով՝ գործող նախագահ Դանիել Օրտեգան կկարողանա դնել իր թեկնածությունը 2016-ին կայանալիք ընտրությունների ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով լատինաամերիկյան լրատվամիջոցները:

Հիշեցնենք, որ Օրտեգան երկրի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2012-ի հունվարից ի վեր՝ արդեն երրորդ անգամ: