Ամերիկյան խոշորագույն ընկերություններից General Electric-ը Թուրքիայում գտնվող իր աշխատակիցներին կոչ է արել վերադառնալ ԱՄՆ։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ ամերիկյան General Electric-ը էլ-փոստի միջոցով Թուրքիայում գտնվող իր բոլոր աշխատակիցներին կոչ է արել վերադառնալ ԱՄՆ, քանի որ տեղեկություններ կան, որ ահաբեկչական «Ալ-Կաիդայի» մաս կազմող «Շամում եւ Իրաքում իսլամական պետության» կողմից Թուրքիայում ահաբեկչություններ են կազմակերպվելու։
Նշենք, որ օրեր առաջ Թուրքիայի անվտանգության ուժերը եւս տվյալներ էին ստացել, որ «Ալ-Կաիդան» նախատեսել է ահաբեկչություն իրականացնել եւ բոլոր ճանապարհներին խիստ հսկողություն էր սահմանվել։




























