Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը հայտարարել է, որ իր երկրի կառավարությունը խորապես անհանգստացած է Ուկրաինայի իրավիճակով:
«Ես գիտեմ, որ հայերն ուշադիր հետեւում են Ուկրաինայի ճգնաժամին: Հայ Սերգեյ Նիգոյանի ողբերգական մահը երկու երկրների միջեւ սերտ կապերի վառ ապացույց է»,- ասված է դեսպանի՝ Facebook-ում հրապարակված հաղորդագրությունում:
Ջոնաթան Էյվսն ընդգծել է, որ իրենք ողջունում են նախագահ Յանուկովիչի եւ եւ ընդդիմության առաջնորդների միջեւ բանակցությունները, որոնց ընթացքում, երեւում է, ճգնաժամից դուրս գալու որոշակի գաղափարներ են ծագել. «Վստահ եմ, որ մենք բոլորս Ուկրաինայի ժողովրդին ամենալավն ենք ցանկանում, քանի որ նրանք իրենց երկրի ապագայի վերաբերյալ պատմական որոշում պետք է կայացնեն»,- նշել է դեսպանը:




























