Ադրբեջանում ռելսերից ընկել է շինանյութ տեղափոխող երկաթուղային կազմը:
Ադրբեջանական լրատվամիջոցների տվյալով՝ պատահարը տեղի է ունեցել Հաջիգաբուլի շրջանի Մուղանլը գյուղի մոտակայքում:
Գնացքի 15 վագոններ ռելսերից ընկել են, շրջակա տարածքում մեծ քանակությամբ շինանյութ է լցվել:
«Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Նադիր Ազմամեդովը հաստատել է պատահարի փաստը:



























