Ուկրաինայում կատարվող դեպքերը հետխորհրդային տարածքում տիրող ընդհանուր ճգնաժամային վիճակի գագաթնակետն է, հունվարի 29-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Ըստ նրա՝ Ուկրաինայի ներկա իրավիճակը զուտ ուկրաինական երեւույթ չէ, եւ այն, թե այժմ ուր է գնում գործընթացը, կանխատեսում է ոչ միայն այդ երկրի, այլեւ հետխորհրդային բոլոր երկրների, այդ թվում, իհարկե, Ռուսաստանի ապագան:

 «Դրանից է կախված՝ ինչպիսին կլինի Ռուսaստանն ապագայում՝ կայսերական Ռուսաստան, թե՞ կայսերական ամբիցիաներից ձերբազատված, հարեւանների հանդեպ փոխադարձ հարգանքի քաղաքականություն վարող երկիր: Երկիր, որն այսօրվա քաղաքականությունը չի շարունակի, հատկապես՝ ԽՍՀՄ-2-ի ստեղծմանն ուղղված քաղաքականությունը», - հավելել է փորձագետը: