Շոտլանդիան իրավունք է ստացել օգտագործելու սեփական ինտերնետ-դոմենը՝ «.skot»-ը, որպես այլընտրանք «.co.uk» եւ «.com»-ին:
Համապատասխան պայմանավորվածությունն արդեն ձեռք է բերվել ու նոր դոմենը հասանելի կլինի ուեբ-կայքերի ու էլեկտրոնային փոստի համար արդեն այս տարվա ամռանից, հաղորդում է The Telegraph-ը՝ վկայակոչելով Dot Scot Registry (DSR) կազմակերպությունը:
Շոտլանդիայի կառավարությունը ողջունել է այս որոշումը, որին երկիրը ձգտում էր մոտ տաս տարի, նշվում է պարբերականում:
Նշենք, որ 2014-ի սեպտեմբերի 18-ին շոտլանդացիները հանրաքվեի արդյունքում որոշում կկայացնեն արդյոք մնալ Միացյալ թագավորության ու Հյուսիսային Իռլանդիայի կազմում, թե դառնալ անկախ պետություն: Եթե հանրաքվեի արդյունքում ազգը կողմ քվեարկի Մաիցյալ թագավորության կազմից դուրս գալուն, ապա Շոտլանդիան կառանձնանա 2016-ի մարտի 24-ին:




























