Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները հունվարի 28-ին, ժամը 11.30-ին, Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցից, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, բերման են ենթարկել 1975 թ. ծնված Վահե Ն.-ին` «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով` բարձված փայտանյութով: Վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նյութերի նախապատրաստման ընթացքում նա բացատրություն է տվել, որ փայտանյութը ձեռք է բերել Իջեւանի հարակից անտառից` բենզասղոցով 2 բոխենի կտրելով:

Վնասի չափը պարզվում է:

Կատարվում է հետաքննություն: