Ոստիկանության Գորիսի բաժնում հունվարի 26-ին, ժամը 08.15-ին հաղորդում էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շուռնուխ գյուղի մի բնակչի տան տանիքում:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հրդեհի հետեւանքով այրվել է տան տանիքը` 80 քմ մակերեսով:
Հրդեհը մարվել էր նույն օրը, ժամը 10.25-ին, երկու մարտական հաշվարկի ուժերով:
Հունվարի 28-ին, ժամը 12.40-ին, Սյունիքի մարզի հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունից նյութեր են ստացվել, որ հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել վառարանի խողովակից դուրս եկած կրակի բոցը:
Վնասի չափը կազմում է 960.000 դրամ:
Սյունիքի մարզի հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության կողմից նախապատրաստվում են նյութեր:



























