Տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին՝ ժամը 22.00-ի դրությամբ, Սպիտակի ոլորանի վերին հատվածում բուք է, իսկ Աշոցքի, Հրազդանի տարածաշրջաններում եւ Ջերմուկում տեղում է թույլ ձյուն:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման եւ մաքրման աշխատանքներ:
Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:


























