Սեւան-Լճաշեն ավտոճանապարհին, այսօր՝ հունվարի 30-ին, առավոտյան ժամը 07.00-ի սահմաններում, տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ԿաՄԱԶ» մակնիշի 17 ՍՕ 952 եւ «Օպել» մակնիշի 24 ՕՕ 817 համարանիշների ավտոմեքենաները:
Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ «Օպել» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ`22-ամյա Ս. Հ.-ին, ով տեղափոխվել է Սեւան քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:




























