Դուբայում գտնվողն Dubai Mall առեւտրի կենտրոն 2013 թվականին այցելել է 75 մլն մարդ, ինչը թույլ է տվել նրան դառնալ աշխարհում մանրածախ առեւտրի ամենաշատ այցելու ունեցող հաստատությունը:
Նշվում է, որ նախորդ տարվա համեմատ, այդ առեւտրի կենտրոնի այցելուների թիվն աճել է 15 տոկոսով: Օրական միջինը Dubai Mall է այցելում 200 հազար մարդ, նրանց մեծ մասը զբոսաշրջիկներ են:
Առեւտրի կենտրոնում, որը ճանաչվել է ամենախոշորն աշխարհում, կա ավելի քան 1,2 հազար խանութ, ինչպես նաեւ աշխարհում ամենամեծ ակվարիումը:
Ներկայումս աշխատանքներ են իրականացվում Dubai Mall-ի ընդլայնման ուղղությամբ, որը կավարտվի 2015-ի վերջին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Gulf News-ը:


























