Ստրասբուգում հունվարի 29-ին կայացել է Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանի հանդիպումը:

Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀՀ գլխավոր դատախազը վերահաստատել է, որ  Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում  Եվրոպական դատարանի դերը մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության եւ ժողովրդավարության ամրապնդման գործում:

Հանդիպմանն, ի թիվս այլ կարեւոր հարցերի, քննարկվել են ՀՀ դատախազության եւ Եվրոպական դատարանի միջեւ ուղղակի համագործակցության, դատարանի նախադեպերի արդյունավետ կիրառման եւ այդ առումով դատախազների մասնագիտական կարողությունների բարձրացմանն առնչվող հարցեր: