Քաղաքացի Ս. ՈՒ.-ն հաղորդում է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն, ըստ որի ոստիկանության աշխատակիցներն իրենից կաշառք են պահանջել:

Նրա հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ըստ Ս. Ու.-ի հաղորդման` իր բնակարանից «մարիխուանա» տեսակի թմրամիջոց հայտնաբերվելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ մարզային քննչական բաժնում ՀՀ ՔՕ 268-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով իր օգտին գործողություններ կատարելու համար քննիչը, ՀՀ ոստիկանության բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը եւ նույն բաժանմունքի օպերլիազորը պահանջել են խոշոր չափերի կաշառք:

Կատարվում է նախաքննություն: