ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը ֆինանսական պատժամիջոցներ է նախապատրաստում ուկրաինացի պաշտոնյաների ու բողոքի ղեկավարների դեմ, որոնք պատասխանատու են Ուկրաինայի փողոցներում բռնության հնարավոր վերսկսման համար, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ամերիկյան կոնգրեսականների օգնականներին:
Գործակալության աղբյուրը հաղորդել է, որ նրանք նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների հետ քննարկել են պատժամիջոցների նախապատրաստումը:
«Ուկրաինյում իրավիճակը շատ փոփոխական է մնում, անելու շատ բան կա: Մենք պետք է ներգրավված լինենք»,-հայտարարել է բանաձեւի հեղինակ, դեմոկրատ-կոնգրեսական Էլիոթ Էնգելը:
Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ն ողջունել է Ուկրաինայի Ռադայի կողմից «ամենահակաժողովրդավարական օրենքները» չեղյալ հայտարարելը, հայտարարել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջենիֆեր Փսակին: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»:




























