Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից, հունվարի 29-ին, ժամը 19.35-ին, Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ 16-րդ թաղամասի թիվ 14 շենքի մոտ գտնվող կիսակառույց շինության 1-ին հարկում զենք-զինամթերք է թողել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է 5.45 մմ տրամաչափի 199 փամփուշտ, նռնակ` առանց պայթուցիչի, եւ «ՏՕԶ-8» տիպի, ակոսափող որսորդական հրացան:

Հայտնաբերվածը ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: