Առաջիկա գիշերը Հայաստանի ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց: Հունվարի 31-ին հանրապետության շրջանների զգալի մասում, 1-ին առանձին շրջաններում, 2-ին արեւելյան շրջաններում սպասվում են տեղումներ:

Քամին հյուսիս-արեւելյան` 5-10 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ, բուք:

Օդի ջերմաստիճանը հունվարի 31-ին եւ փետրվարի 1-2-ին աստիճանաբար կնվազի՝ 10-15 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի տվյալով՝ Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առավոտյան ժամերին ցածրավայրերում կդիտվի մառախուղ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի  -1-3, վաղը ցերեկը՝ 0+2 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում` գիշերը՝ -5-9, ցերեկը՝ 0-5,

Կոտայքում` գիշերը՝ -5-9, ցերեկը՝ 0-5,

Գեղարքունիքում` գիշերը՝ -5-9, ցերեկը՝ 0-5,

Լոռիում` գիշերը՝ -2-7, ցերեկը՝ 0-4,

Տավուշում` գիշերը՝ 0-5, ցերեկը՝ 0+3,

Արագածոտնի լեռներում` գիշերը՝ -5-9, ցերեկը՝ 0-5,

Արագածոտնի նախալեռներում` գիշերը՝ 0-5, ցերեկը՝ -2+1,

Արարատում` գիշերը՝ 0-4, ցերեկը՝ -2+1,

Արմավիրում` գիշերը՝ 0-4, ցերեկը՝ -2+1,

Վայոց ձորի լեռներում` գիշերը՝ -5-9, ցերեկը՝ 0-5,

Վայոց ձորի նախալեռներում` գիշերը՝ 0-4, ցերեկը՝ -2+1,

Սյունիքի հովիտներում` գիշերը՝ 0-3, ցերեկը՝  0+4,

Սյունիքի նախալեռներում` գիշերը՝ -1-6, ցերեկը՝ 0-4,

Լեռնային Ղարաբաղում` գիշերը՝ 0-5, ցերեկը՝ 0+3: