Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 29-ին, ժամը 11.26-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Սեւքար գյուղի միջնակարգ դպրոցի կաթսայատան խողովակը թեքվել է եւ առկա է ընկնելու վտանգ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է չշահագործվող կաթսայատան խողովակը (բարձրությունը՝ 17մ տրամագիծը՝ 800մմ) պահող երեք ճոպաններից երկուսը թուլացած են, խողովակը թեքված չէ, քամու ժամանակ ճոճվում է:

Հունվարի 30-ին, ժամը 10.34-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սեւքար գյուղի միջնակարգ դպրոցի կաթսայատան խողովակի ապամոնտաժման աշխատանքների իրականացման համար դեպքի վայր են մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը եւ ավտոսանդուղք:

Հրշեջ-փրկարարները ապամոնտաժել են խողովակը: Աշխատանքներին մասնակցել է նաեւ «Բենտոնիտ» գործարանից մեկ ավտոկռունկ: