29-ամյա Տիգրան Մ.-ն հարբած վիճակում իշխանության ներկայացուցչին (ոստիկանին) հասցրել է բռնություն գործադրելու սպառնալիքներ եւ հայտնվել դատարանի առջեւ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:

Գործի նյութերի համաձայն՝ 29-ամյա Տիգրան Մ.-ն, հարբած վիճակում 2013թ. դեկտեմբերի 7-ին իշխանության ներկայացուցչին հասցրել է բռնություն գործադրելու սպառնալիքներ` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ:

Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 316   հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի  300-500-պատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: 

Գործը Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վարույթ է ընդունվել հունվարի 29-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: