Կարմիր գինու սպառման ծավալով Չինաստանն առաջատար է դարձել՝ առաջին անգամ գերազանցելով Ֆրանսիային եւ Իտալիային, որտեղ այդ խմիչքի կիրառումը նվազում է: Այս մասին ասված է լոնդոնյան ոլորտային ուսումնասիրման խմբի հետազոտությունում:

Բացի այդ, Չինաստանում օգտագործվող կարմիր գինու 80 տոկոսից ավելին արտադրվում է երկրի ներսում, ինչի շնորհիվ այդ խմիչքի արտադրման ծավալներով Չինաստանն աշխարհում հինգերորդն է:

2007-2013 թթ. երկրում կարմիր գինու սպառումն ավելացել է 2,75 անգամ՝ հասնելով 1,865 միլիարդ շշի: Նույն ժամանակահատվածում Ֆրանսիայում եւ Իտալիայում գինու սպառումը նվազել է համապատասխանաբար 18%-ով եւ 5,8%-ով:

Կարմիր գինու նկատմամբ չինացիների հետաքրքրությունը Բորդո նահանգում նրանց կողմից խաղողի այգիներ եւ ամրոցներ գնելու հետեւանքն է: Չինաստանի շուկա ներմուծող գինին կազմում է ընդամենը 18,6%:

Նշվում է նաեւ, որ չնայած կարմիր գինու սպառման աճին, Չինաստանում այդ խմիչքի ընդհանուր սպառումն անցյալ տարի կրճատվել էր 2,2%-ով: 2011թ. բոլոր տեսակի գինիների ամենախոշոր սպառողն ԱՄՆ-ն է, հայտնում է «Փրայմը»՝ վկայակոչելով  Financial Times-ը: