Հայ Ազգային կոնգրես կուսակցությունը առաջարկել է նոր օրինագիծ 2008թ.-ի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀԱԿ խորհրդարանական խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը:

Նրա խոսքով ՀԱԿ բոլոր 7 պատգամավորները ստորագրել են նախաձեռնության ներքո: Սարգսյանը հույս է հայտնել, որ նախաձեռնությանը կաջակցեն նաեւ մյուս խորհրդարանական խմբակցությունների պատգամավորները, մասնավորապես ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» եւ «Բարգավաճ Հայաստանը»:

ՀԱԿ նախաձեռնությամբ օրինագիծը կոչվում է «Ժամականավոր խորհրդարանական հանձնաժողովի ստեղծման մասին Ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության ու Գլխավոր դատախազության կողմից ձեռնարկված ու իրականացված գործողությունների հիմնավորվածության ու օրինականության մասին Երեւանում 2008թ.-ի մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ, երբ սպանվել էր 10 մարդ, վիրավորվել ու մարմնական վնասներ էին հասցվել քաղաքացիական անձինք եւ զինծառայողներ»: