Փրկարար ծառայությունը հունվարի 30-ին, ժամը 22.29-ին տեղեկատվություն է ստացել, որ Երեւանի Սարալանջի փողոցում` նախկին երիտասարդական պալատին հարակից լանջից, ժայռաբեկորն ընկել է ավտոճանապարհի երթեւեկելի հատված՝ խոչընդոտելով երթեւեկությունը:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ եւ փրկարարական ջոկատի խմբերը:
Փրկարարները մասնատել եւ հեռացրել են ժայռաբեկորը երթեւեկելի հատվածից:




























