Փրկարար ծառայությունը հունվարի 30-ին, ժամը 21.14-ին ահազանգ է ստացել, որ Սեւանա լճում` «Կապուտակ Սեւան» լողափից նավակով լիճ են դուրս եկել երկու քաղաքացի, ովքեր ինքնուրույն չեն կարողանում վերադառնալ ափ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՀՋՋ-ի օպերատիվ խումբը:
Ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ:




























