Հայաստանի ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Սոթք-Քարվաճառ, Հնաբերդ-Գեղաձոր, Ձորագլուխ գյուղի ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Ալագյազ-Արթիկ, Ալագյազ-Մելիքգյուղ, Նիգավան գյուղի ավտոճանապարհները եւ Վարդենյաց լեռնանցքի որոշ հատվածներ. առկա է թանձր մառախուղ, իսկ Արագած եւ Նորաշեն գյուղերում առկա է ձնաբուք:

Խորհուրդ չի տրվում առանց խիստ անհրաժեշտության երթեւեկել վերոնշյալ ավտոճանապարհներով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի մարդատար ավտոմեքենաների համար: