Ամերիկյան Yahoo! ընկերության ներկայացուցիչները օգտվողներին տեղեկացրել են հաքերային հարձակման մասին. գողացվել են  Yahoo!-ի օգտատերերի էլեկտրոնային հասցեների գաղտնաբառերը:

Մասնագետները չեն նշում, թե քանի օգտվող է տուժել հարձակումից, սակայն հայտնում են, որ գաղտնաբառերը հաքերները  ստացել են երրորդ կողմից, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Որոնողական համակարգն օգտվողներին առաջարկում է փոխել  գաղտնաբառերը, դրանք դարձնել առավելագույնս բարդ: Yahoo!-ն հավելել է, որ համագործակցում է իրավապահ մարմինների հետ՝ հաքերներին բռնելու եւ պատժելու նպատակով: