Մոսկվայում հունվարի 31-ին Տաջիկստանի երիտասարդ բնակիչն ընտանեկան վեճի ժամանակ  սպանել է երկվորյակ եղբորը, հայտնել են տեղի ոստիկանությունից:

Դեպքը կատարվել է հանրակացարանում: 19-ամյա երկվորյակ եղբայրները վիճել են, վեճը շուտով կռվի է վերաճել: Նրանցից մեկը խոհանոցային դանակով հարվածել է եղբոր կրծքին: Վերջինս տեղում մահացել է:

Տաք հետքերով հաջողվել է կալանավորել մարդասպանին: Նշվում է, որ երկու երիտասարդներն էլ դռնապան էին աշխատում, հայտնում է «Սոբեսեդնիկը»: