36-ամյա Հարություն Զ.-ին այսօր՝ հունվարի 31-ի գիշերը, Թաիրովի ճանապարհին գտնվող «Էռոս» գիշերային ակումբի մոտից հրազենային վնասվածքով տեղափոխել են հիվանդանոց: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

«Մալաթիա» բ/կ-ից մեզ հաջողվեց պարզել, որ նրա մոտ առկա է ձախ ազդրի միջանցիկ վիրավորում, վիճակը գնահատվում է միջին ծանրության: Հարություն Զ.-ն ի վիճակի չի եղել որեւէ բան պատմելու եւ հայտնելու, թե իր հետ ինչ է եղել:

Մանրամասները կհաղորդենք ավելի ուշ: