Ռուսական Տուվայի հանրապետությունում ոստիկանությունը քրեական գործ է հարուցել երիտասարդ ծնողների նկատմամբ, որոնք երկարա ժամանակ նորածնին թողել են վառարանի մոտ: Մինչ ծնողները հարբում էին, երեխան այրվածքներ է ստացել ու վերականդանացման բաժին տեղափոխվել:
Անփութության մեջ կասկածում են 32-ամյա հորն ու նրա 30-ամյա կնոջը, հաղորդում է ՆԳՆ հանրապետական պաշտոնական կայքը:
Ծնողների խրախճանքը տեւել է երկու անընդմեջ օր: Միայն դրանից հետո էին ծնողներն ուժադրություն դարձրել փոքրիկին, որը սարսափելի այրվածքեր էր ստացել: Ներկայումս նա վերակենդանացման բաժանմունքում է:




























