Դաղստանի Կուլինսկի շրջանի շրջանային խորհրդի նախահայր Գամզատ Գույդալաեւը կորցրել է Hummer ամենագնացի ղեկավարումը եւ ընկել 130 մետր խորությամբ անդունդը: Պաշտոնյան մահացել է ստացած վնասվածքներից:

Դեպքը կատարվել է Մամրաշ-Տաշկապուր մայրուղում՝ հունվարի 30-ի ցերեկը, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը:

Մեքենայի ուղեւորները գտնվում են հիվանդանոցում:

2013թ. դեկտեմբերին էլ ավտոպատահարի զոհ էր դարձել Դաղստանի փոխվարչապետ Հաջի Մախաչեւը: