Նոր iPad-ի եւ  iPhone-ի սենսորային էկրաններն ավելի զգայուն կլինեն, հայտնում է The Los Angeles Times-ը՝ վկայակոչելով Apple-ի հերթական պատենտային հայտը:

Պատենտում նկարագրվում է այն եղանակը, որը թույլ է տալիս բարելավել  iPad-ի եւ  iPhone-ի սենսորային էկրանների ճշգրտությունը: Ենթադրվում է, որ Apple-ի սմարթֆոններն ու պլանշետները կզգան էկրանին մատների ճնշման մակարդակը:

Սարքերը կկարողանան սենսորային ժեստերը տարբերել մատների պատահական շարժումից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ձայնային օգնական Siri-ին կսովորեցնեն պատկերներ որոնել, հայտնում է gazeta.ru-ն: