Ամբողջ աշխարհում հունվարի 31-ը նշվում է որպես Ոսկերչի միջազգային օր:

Ոսկերչի մասնագիտությունը հնագույն մասնագիտություններից է, մարդիկ միշտ էլ սիրել են զարդարվել:

Առաջին զարդերը տարբեր նյութերից են եղել, օրինակ՝ խխունջներից պատրաստված հուլունքներ, ժանիքներից պատրաստված վզնոցներ, մանրաքարերից պատրաստված զարդեր: Ամենահարուստ  եւ ճոխ զարդերը ցեղի առաջնորդն է կրել:

Ոսկերչական արվեստի հայրենիք է համարվում Հին Հունաստանը, որտեղ առաջինն են թանկարժեք մետաղներից պատրաստված զարդեր ի հայտ եկել:

Հին եւ արդի վարպետների ստեղծագործություններն ապշեցնում են գեղեցկությամբ եւ նրբագեղությամբ, գրում է calend.ru-ն: